Պուտինը` Թրամփի դեմ Ռուսաստանի կոմպրոմատի մասին
«Մենք որևէ կոմպրոմատ չունենք և չի կարող լինել: Ես չեմ ուզում վիրավորել նախագահ Թրամփին և վախենում եմ անքաղաքավարի երևալ, բայց մինչև նա չէր հայտարարել այն մասին, որ նախագահի թեկնածուն կլինի, նա մեզ համար որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում: Նա հարուստ մարդ է, սակայն Միացյալ Նահանգներում շատ հարուստ մարդիկ կան», - հայտարարել է Պուտինը:
Պուտինը հավելել է, որ «երբեք որևէ մեկը չէր կարող մտածել, որ Թրամփը երբևէ Միացյալ Նահանգների նախագահ կդառնա»:
Ավելի վաղ ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատմել էր, որ նա մտածում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Ռուսաստանի ունեցած կոմպրոմատի հնարավորության մասին: