Հայերեն   English   Русский  

​Հարուցվել է քրեական գործ՝ կենտրոնի տնօրենը խիստ նկատողություն է ստացել


  
դիտումներ: 809

Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի առողջության կենտրոնում ֆինանսական աուդիտ է անցկացվել և հունիսին դրա արդյունքները ներկայացվել էին Շիրակի նորանշանակ մարզպետին:

Դրանցում ներկայացված են եղել բազմաթիվ չարաշահումներ, ինչն էլ հաշվի առնելով մարզպետ Կարեն Սարուխանյանը դիմել էր մարզի դատախազին:

՛՛Իմ կողմից դրանք ուսումնասիրվեցին և փաստվեց ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Դրանում առկա փաստերի իսկությունը պարզելու կամ հերքելու համար դրանք ուղարկել եմ ոստիկանության համապատասխան բաժին՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված ռեժիմով նյութեր նախապատրաստելու և ընթացք տալու համար՛՛, - ասում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Մարալիկի առողջության կենտրոնում հանցագործության մասին վկայող տվյալներ են ձեռք բերվել, թե ինչ, դատախազը չի մանրամասնում, սակայն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
՛՛Այս քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ իմ կողմից ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն՛՛, - ասում է դատախազը:
Հուլիսի 17-ին, արդեն Շիրակի մարզպետը, նույն աուդիտի արդյունքներից ելնելով ՛՛աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար՛՛Մարալիկի առողջության կենտրոն՛՛ ՓԲԸ տնօրեն Սուսան Պետրոսյանին հայտարարել է խիստ նկատողություն՛՛:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: