Հայերեն   English   Русский  

ԵՄ-ում մեկնաբանել են Թուրքիայում արտակարգ դրության չեղարկումը


  
դիտումներ: 470

Եվրամիության արտաքին կապերի ծառայությունը մեկնաբանել է 2016 թ. Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ իրավիճակի չեղարկման երկրի իշխանությունների որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

«ԵՄ-ն ողջունում է արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը: Միևնույն ժամանակ մենք հավատում ենք, որ նոր օրենսդրական առաջարկների ընդունումը, որոնք իշխանություններին կօժտեն արտակարգ լիազորություններով և արտակարգ դրության մի շարք սահմանափակող տարրերի պահպանումով, կթուլացնի դրա դադարեցման ցանկացած դրական հետևանք», - նշվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական ծառայությունում նշել են, որ Եվրամիությունը ակնկալում է, որ Թուրքիան իրականացնելու է Եվրախորհրդի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկնները: Միությունում նաև հույս են հայտնել, որ երկիրը հավատարիմ կմնա իշխանությունների տարանջատման սկզբունքին:

«Արտակարգ դրության դադարեցման հետ կապված մենք ակնկալում ենք նաև, որ Թուրքիան ... չեղյալ կհայտարարի բոլոր միջոցառումները, որոնք շարունակում են բացասական ազդեցություն ունենալ օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և հիմնարար ազատությունների վրա», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայում ավարտվել էր 2016թ. հայտարարված արտակարգ իրավիճակների ռեժիմը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: