Հայերեն   English   Русский  

«Վալդայ»» հիմնադրամի ծրագրերի տնօրենԱնդրեյ Սուշենցովն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 1314

Այսօր ԱԽ գրասենյակում հանդիպում ունեցա ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, ռուսական «Զարգացման և աջակցման «Վալդայ»» հիմնադրամի ծրագրերի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի հետ:

Պարոն Սուշենցովը ժամանել է Հայաստան մասնակցելու «The Armenian Interest» վերլուծական կենտրոնի կազմակերպած, «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» թեմայով անցկացվող համաժողովին:
Պարոն Սուշենցովի հետ քննարկել ենք հայ-ռուսական փոխհարաբերությունների անվտանգության, քաղաքական և հասարակական փոխգործակցության բաղադրիչներին վերաբերող մի շարք հարցեր:
Գործընկերոջս հետ ունեցած զրույցի ընթացքում հնչեցրել եմ երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ հույս հայտնելով, որ Երևանում անցկացվող համաժողովի ընթացքում հարկ է ծավալել առարկայական երկխոսություն՝ առկա խնդիրները շուտափույթ լուծելու համար:
Զրույցի ավարտին, երկուստեք ցանկություն հայտնեցինք հանդիպել նաև հետագայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: