Հայերեն   English   Русский  

Փենսը հայտարարել է, որ Թրամփը չի լուծարի ԱՄՆ-ի միգրացիոն ոստիկանությունը


  
դիտումներ: 590

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ամերիկյան միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) չի լուծարվի, քանի դեռ Դոնալդ Թրամփը զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը: Գրում է Russian.rtom-ը:

Նա այդ մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում Հանրապետական կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում:

Փենսը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության համակիրների կոչերն այդ ծառայության լուծարման մասին «անպատասխանատու լիբերալ հռետորություն» են:

«Ես խոստանում եմ ձեզ, որ քանի դեռ նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տանը, իսկ հանրապետականները մեծամասնություն են կազմում Կոնգրեսի երկու պալատներում, մենք երբեք չենք վերացնի ICE-ն», - Սպիտակ տան մամուլի ծառայությունը մեջբերում է Փենսի խոսքերը:

Նրա խոսքերով՝ գերատեսչության աշխատակիցները 2017 թ.-ին ձերբակալել են ավելի քան 127 հազար անօրինական ներգաղթյալների, ովքեր ներգրավված են հանցագործությունների մեջ, ինչպես նաև փրկվել մոտ հազար ներգաղթյալների երեխաների:

Հունիսին դերասանուհի Սինթիա Նիքսոնը Միացյալ Նահանգների միգրացիոն ոստիկանությունը ահաբեկչական կազմակերպություն էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: