Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը մեկնաբանել են ԱՄՆ-ում ընտրություններին ՌԴ-ի հնարավոր միջամտության մասին Թրամփի խոսքերը


  
դիտումներ: 598

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն, իբրև, կարող է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին հօգուտ դեմոկրատական կուսակցության, քանի որ այն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա կարծում է, որ (Ռուսաստանը) կմիջամտի հօգուտ դեմոկրատների շահերի... նրանք (դեմոկրատները) ընդդիմադիր կուսակցություն են, ուստի երբ նա թվիթերում գրառում կատարեց, հենց այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց», - ТАСС գործակալությունը մեջբերում է Գիդլի խոսքերը:

Ավելի վաղ Թրամփը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը «կփորձի ազդել կայանալիք ընտրությունների վրա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: