Պապ Ֆրանցիսկոսը 20 տարվա ընթացքում առաջին պապական այցելությունն է կատարել Ֆիլիպիններ
դիտումներ: 729
Մանիլայի օդային բազայում Պապին դիմավորել է երկրի նախագահ Բենինո Ակինո III-ը: Երբ Պապն իջել է ինքնաթիռից, ամբողջ երկրի տարածքում հնչել են զանգերը և հարյուրավոր երեխաներ ծածանել են Ֆիլիպինների ու Վատիկանի փոքր դրոշներ:
Պապի այցելության ամբողջ ընթացքում կառավարությունը երկրում տոն է հայտարարել: Պապը կայցելի մայրաքաղաք Մանիլա, իսկ շաբաթ օրը կմեկնի Լեյտե նահանգ, որտեղ կհանդիպի 2013թ-ին հազարավոր մարդկանց կյանք խլած Հայյան թայֆունից փրկվածների հետ: