Հայերեն   English   Русский  

Թրամփը չի ցանկացել ձեռքսեղմումով ողջունել Մերկելին. Spiegel


  
դիտումներ: 519

Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը դժգոհություն է հայտնել Գերմանիայի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մշտական հարձակումների կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:

Նախարարը ենթադրում է, որ դա կարող է պայմանավորված լինել կանանց հարցում «Թրամփի»
ունեցած հնացած պատկերացումներով: Ֆոն դեր Լյաենի խոսքերով՝ այնպիսի կինն, ինչպիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որը հարգված է ամբողջ աշխարհում և մեծ փորձ ունի, հավանաբար դեռևս Թրամփին չէր հանդիպել:

Նախարարն ընդգծել է, որ Մերկելն արձագանքել է Թրամփի հարձակումներին` օբյեկտիվ քննադատությամբ:

«Սկզբում նա (Թրամփը) անգամ չի ցանկացել սեղմել Մերկելի ձեռքը: Իսկ այժմ նա հարգանքով է վերաբերվում նրան և ուշադիր լսում», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնֆետներ է նետել Մերկելի ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: