Հայերեն   English   Русский  

Ավտովթարի հետևանքով Սյունիքում պայմանագրային զինծառայող է մահացել


  
դիտումներ: 762

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուլիսի 29-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացած քաղաքացին պայմանագրային զինծառայող է», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ հաղորդմամբ հուլիսի 29-ին, ժամը 22.39-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1989 թ․) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ վարորդը՝ Ա․ Մ.-ն, մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: