Գյանջայի իրադարձությունների առնչությամբ ձերբակալվել է 61 մարդ
Ըստ նրա՝ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձին և անկարգություններին առնչություն ունեցող չորս անձ սպանվել է հատուկ ծառայությունների կողմից դիմադրություն ցույց տալու ժամանակ: Եվս 13 մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հուլիսի 3-ին հարձակում են գործել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովի վրա, ինչի արդյունքում վերջիններս մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հանցագործը՝ ծագումով Գյանջայից Ռուսաստանի բնակիչ 35-ամյա Յունիս Սաֆարովը, ձերբակալվել է: Գյանջայի բնակիչներից մեկն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝ այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:
Իրավապահները դա որակել են որպես կրոնական հողի վրա կատարած ահաբեկչական գործողություն:
Մահափորձի՝ ոչպաշտոնական վարկած համաձայն՝Սաֆարովը կրակել է թիկնապահին, սակայն հետո զենքի հետ խնդիր է առաջացել, ինչի պատճառով վերջինս ատրճանակով հարվածել է թիկնապահի ծոծորակին: