Դուստրերի կողմից դաժանաբար սպանված Խաչատուրյանի հաշիվներից գումարներն անհետացել են
«Ինչու՞ ոչ ոք չի հարցնում, թե որտեղ են Խաչատուրյանի հաշիվներից անհետացել բոլոր գումարները: Քանի որ ոչինչ չի մնացել: Միխայիլի ծանոթներից շատերը համակարծիք են, որ աղջիկների ագահությունն այս գործում դեր է խաղացել: Նրանք փաստացի գիտեին իրենց հոր բոլոր քարտերի համարները, որտեղ էին գումարները պահվում, բոլոր քարտերի գաղտնաբառերը: Սա հուշում է, որ հայրը լիովին վստահել է նրանց: Հայկական ընտանիքներում ծնողները միշտ վստահում են իրենց երեխաներին», - «Московский комсомолец պարբերականը մեջբերում է սպանված գործարարի ընկերներից մեկի խոսքերը:
Թերթի զրուցակիցը, որի անունը չի նշվել, ընդգծել է նաև, որ գործարարի դուստրերի պատմածները քիչ են համապատասխանում իրականությանը և տեղի ունեցածի ետևում կարող է կանգնած լինել նաև աղջիկների մայրը, որին Խաչատուրյանը տանից վռնդել էր դուստրերին վատ օրինակ չծառայելու պատճառով»:
Սեփական հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերն այժմ ժամանակավոր մեկուսարանում են, քանի որ երկուշաբթի դատարանը բավարար հիմքերի բացակայության պատճառով նրանց ձերբակալության որոշում չկայացրեց:
Հետաքննությունը պատրաստվում է 72 ժամվա ընթացքում ավելի ծանրակշիռ փաստեր ներկայացնել: