Հայերեն   English   Русский  

Մայք Փենսը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 595

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կիբերանվտանգության հարցերով Նյու Յորքում կայացած համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ. Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին և կոչ արել հատուկ գերատեսչություն ստեղծել, որը կկանխի նման միջադեպերը: Այդ մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն:

«Փաստ է, որ Ռուսաստանը միջամտեց 2016 թ. նախագահական ընտրություններին: Սա մեր հետախուզության միանշանակ եզրակացությունն է, որին ինչպես հայտարարել է նախագահը (Դոնալդ Թրամփ), մենք աջակցում ենք», - հայտարարել է Փենսը:

Նա նշել է, որ Ռուսաստանից կիբեր հարձակումները ուղղված են ոչ միայն ԱՄՆ քաղաքականությանը, այլ նաև տնտեսությանը: Փենսը հավելել է, որ 2016 թ. Միացյալ Նահանգների կորուստները կիբեր հարձակումներից 109 միլիարդ դոլար են կազմել:

Փոխնախագահը շեշտել է, որ Թրամփի վարչակազմը կոնգրեսից «ռեկորդային» 15 մլն դոլար է խնդրել կիբեր անվտանգության նպատակով, սակայն նշել է, որ Միացյալ Նահանգները կիբեր հարձակումներից պաշտպանության համար հատուկ գերատեսչության կարիք ունի:

Ավելի վաղ ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտնել էր ԱՄՆ ընտրություններից առաջ տասնյակ կասկածելի էջեր ջնջելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: