Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը մեկնաբանել են Արդարադատության նախարարությանն ուղղված Թրամփի կոչը


  
դիտումներ: 637

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մեկնաբանել է այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավար Ջեֆ Սեշնսին` կոչ անելով դադարեցնել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով հետաքննությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:

«Դա հրահանգ չէ: Սա նախագահի կարծիքն է», - ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել արդարադատության նախարարության ղեկավարին կասեցնել ընտրություններում «ռուսական միջամտության» գործի քննությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: