Հայերեն   English   Русский  

​Համաշխարհային աստղերի ներդրումը Գյումրիում


  
դիտումներ: 2795

Տիգրան Համասյանը, աշխարհասփյուռ գյումրեցիները, մշակույթի նախարարությունը մեկ ամիս դրամահավաք կանցկացնեն Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի շինարարության նպատակով:

Կառավարության որոշմամբ Գյումրու նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացվեց երկրագիտական թանգարանին: Այն նորոգելու և թանգարանին հարմարեցնելու համար սկզբնական շրջանում, ըստ նախնական հաշվարկների, մոտ 50 մլն դրամ է անհրաժեշտ: Այս մասին նշեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ Գյումրիում հայտարարեց, որ այս նախաձեռնությանը միացել է գյումրեցի աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը, նա խոստացել է իր առաջիկա համերգի հասույթը հատկացնել թանգարանի շենքի նորոգման համար:

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշում է, որ եռահարկ շենքը ամբողջությամբ անհատույց օգտագործման է տրամադրվում թանգարանին:

Շենքի վերականգնման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին:

Հաշվի առնելով շենքային մեծ ծավալները՝ նախարար Մակունցը նաև առաջարկեց շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:

Մարիամ Խալաթյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: