Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները կհանդիպեն


  
դիտումներ: 1174

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզեբերգի իր նստավայրում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը գրում է:

Տեղեկությունը հաստատել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Քննարկվելու է երկկողմ օրակարգը, անպայման կշոշափվի սիրիական հակամարտության թեման, որն արդեն վաղուց է մեզ մտահոգում, ինչպես նաև Ուկրաինայի արևելքի իրադրությունը և էներգետիկայի հարցերը»,- ասել է նա։

Զայբերտը չի ասել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունենալու հանդիպումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: