Հայերեն   English   Русский  

Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտակա ջրանցքում դի է հայտնաբերվել


  
դիտումներ: 453

Օգոստոսի 13-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին:

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: