Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական դիրքապահների կողմից վիրավորված տավուշցի տղան սկսել է քայլել:


  
դիտումներ: 928

Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ, հակառակորդի գնդակից վիրավորում ստացած 16-ամյա Արմեն Բրուտյանի առողջական վիճակը լավ է:

Բերդի հոսպիտալի պետ Էդվարդ Գրիգորյանը մեր թղթակցին հայտնել է, որ Արմենն այսօր սկսել է քայլել, ձեռքի մատներն արդեն իսկ կարողանում է շարժել: Արմեն Բրուտյանը մոտ երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Ավելի վաղ Անկախ-ը տեղեկացրել էր, որ հունիսի 28-ին Բրուտյանների ընտանիքը խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել էր հակառակորդի թիրախում, ինչի հետևանքով ձեռքի և ոտքի վիրավորում էր ստացել ընտանիքի որդին` 16-ամյա Արմեն Բրուտյանը, որը երեկ վիրահատվել էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: