Հայերեն   English   Русский  

Անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է Բյուրականի աստղադիտարան


  
դիտումներ: 853

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Օգոստոսի 21-ին այցելեցի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:

Հանդիպման ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայասատանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:

Միաժամանակ քննարկեցինք աստղադիտարանի գործունեությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ հետագա զարգացման հեռանկարները, նոր մտահաղացումները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև Հայաստանում հեռահաղորդակցային համակարգերի հասանելիության և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով արբանյակային ծրագրի մշակման և կիրարկման հնարավորությունը:

Այցի ընթացքում տեղի ունեցավ շրջայց՝ հայ մեծանուն գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: