Հայերեն   English   Русский  

Մեզ համար բանակցությունները կարևոր էին. Մերկելը՝ գերմանացի պատգամավորի` Արդբեջան այցելելու արգելքի մասին


  
դիտումներ: 1035

Այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում գերմանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հետաքրքրվեց Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտրամադրելու խնդրի մասին։


Ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե արդյոք Կանցլերը փորձ անելու է ադրբեջանական կողմից հետաքրքրվել, թե ինչո՞ւ պատգամավորին մուտքի արտոնագիր չի տրամադրվել։

Ի պատասխան Մերկելը ասաց. «Ես արդեն այս առնչությամբ արտահայտվել եմ։ Բանն այն է, որ մենք որոշել ենք, որ պարոն Վայլերի աշխատանքը մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականցվի։ Այս որոշմանը եկել ենք, որովհետև մեզ համար կարևոր էր վարել այդ բանակցությունները։ Միայն բանակցությունների միջոցով է կարելի լուծել առճակատումները»։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը թույլ չէր տվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին մուտք գործել Ադրբեջան, քանի որ գերմանացի պատգամավորը այցելել է Արցախ։ Այդ պատճառով էլ Մերկելի տարածաշրջան կատարվող այցի օրակարգը Ադրբեջանի այս քմահաճույքով փոփոխության ենթարկվեց, և Վայլերին փոխարինեց մեկ այլ պատգամավոր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: