Թրամփն արգելել է Սպիտակ տան անունից գովաբանել Ջոն Մաքքեյնին
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, վարչակազմի ղեկավար Ջոն Քելին և Սպիտակ տանը Թրամփի այլ խորհրդականներ պնդել են, որ անհրաժեշտ է Մաքքեյնի հերոսությունը գովաբանող հայտարարություն տարածել:
Տվյալ հաղորդագրության սևագրությունը պատրաստ է եղել նույնիսկ մինչև սենատորի մահը և վերանայվել նրա մահից հետո: Այնուամենայնիվ, Թրամփն արգելել է հրապարակել այն: Դրա փոխարեն ԱՄՆ նախագահը սահմանափակվել է՝ թվիթերում անձամբ գրառում կատարելով:
Իսկ Սանդերսը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ջոն Մաքքեյնը մահացել է օգոստոսի 25-ին: Վերջին մեկ տարվա ընթացքում նա պայքարում էր ուղեղի ուռուցքի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ներկա չի գտնվի Ջոն Մաքքեյնի հուղարկավորությանը: