Հայերեն   English   Русский  

Մերկելը` Գերմանիայում խտրականության վերաբերյալ Օզիլի մեղադրանքների մասին


  
դիտումներ: 772

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է ռասիզմի վերաբերյալ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (DFB) ղեկավարության դեմ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի մեղադրանքները: Գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ նախքան 2018. ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը Մեսութ Օզիլը խիստ քննադատության արժանացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի պատճառով, իսկ աշխարհի գավաթից հետո կիսապաշտպանը հայտարարեց ազգային հավաքականի կազմում իր կարիերայի ավարտի մասին:

«Ես այս հարցում հստակ դիրքորոշում ունեմ: Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սեփական կարծիք ունենալ Թուրքիայի նախագահի հետ Օզիլի լուսանկարի վերաբերյալ: Բայց կարևոր չէ, թե այդ մասին բարձրաձայնում է Օզիլը, թե որևէ այլ ներգաղթյալ: Եթե Գերմանիայում ներգաղթյալներից մեկը խոսում է հասարակության մեջ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, ապա մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք այդ իրավիճակը և քննարկենք այն», - Yenisafak պարբերականը մեջբերում է Մերկելի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: