Հայերեն   English   Русский  

Մերկելի հետ հանդիպմանը Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տվել. Շարմազանով


  
դիտումներ: 865

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած այն մտքին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և պետք է շուտափույթ ազատի այն, ասաց, որ սա կարող է նոր սրացում հաղորդի Արցախյան կարգավորման գործընթացին։

«Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տալիս։ Նախ՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ և հայկական ուժերը որևէ օկուպացիա չեն արել։ Երկրորդ, եթե օկուպացված տարածք է փնտրում, Ալիևին կարող եմ ցույց տալ. դա Շահումյանն է, Գետաշենը, Մարտունաշենը, Արցախի Հանրապետության տարածքները, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից», - ասաց Է.Շարմազանովը։

«Եվ ադրբեջանցիները պետք է ազատեն իրենց ներկայությունից այդ տարածքները։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս՝ երբեք։ Եվ հակամարտությունը լուծելու համար բոլոր կողմերը նախ և առաջ պետք է ճանաչեն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։ Այլ լուծման ճանապարհ չկա», - նշեց նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: