Հայերեն   English   Русский  

Վանաձորի բնակիչը ընկել է Շիրակի ջրառը


  
դիտումներ: 434

Առավոտյան Շիրակի մարզային 911 ծառայությունում ահազանգ են ստացվել, որ Շիրակ մոտ գտնվող «Շիրակ» գերեզմանատան հարակից ջրառում մարդ է ընկել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1990 թվականին ծնված Ալեքսան Պողոսյանին:

Ալեքսանը որսորդ է, ջուրն է ցատկել ՝ ջրում հայտնված շանը փրկելու համար, սակայն ինքն էլ կախվել է ջրառի բետոնե արգելապատնեշից, մինչև օգնության են շտապել փրկարարները:

Քաղաքացին, որևէ վնասվածք չի ստացել, ըստ Շիրակի մարզային փրկարարական վարչության տվյալների՝ խեղդվելու վտանգ էլ չի եղել, որովհետև ջրառում այդքան ջուր չկա, այն ապահովում է մոտակա գյուղերի հողատարածքների ոռոգումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: