Հայերեն   English   Русский  

Թուրքիան արձագանքել է ռուսական C-400-ից հրաժարվելու կոչերին


  
դիտումներ: 374

Ամերիկայի Միացյալ Նահանգների պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը հայտարարել է, որ իրենք Թուրքիային խորհուրդ չեն տալիս ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը: Միևնույն ժամանակ վերջինս այդ հարցն անվանել է Անկարայի ինքնիշխան իրավունքը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է այդ հայտարարությանը: «Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր օդային տարածքը: Դա մեր պարտքն է, և նրանք պետք է դա հասկանան: Արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են երաշխավորել «Patriot» համակարգերի վաճառքը»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բացի այդ, Չավուշօղլուն նշել է, որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարել: Այդ առնչությամբ նա ամերիկյան կողմին կոչ է արել «հրաժարվել սպառնալիքների լեզվից», եթե Սպիտակ տունը ցանկանում է լուծել երկու երկրների հարաբերություններում առկա դիվանագիտական ճգնաժամը:

2017 թ. դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են C-400 ձեռքբերման վերաբերյալ վարկային համաձայնագիր: Անկարան գնելու է օդային պաշտպանության համակարգերի երկու մարտկոց, որը կօգտագործվի թուրքական անձնակազմի կողմից: Կողմերը պայմանավորվել են նաև Թուրքիայում C-400 արտադրության զարգացման գործում տեխնոլոգիական համագործակցության շուրջ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս քննադատել են Անկարային այս գործարքի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: