Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը զգուշացրել է Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին


  
դիտումներ: 337

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգթոնը Մոսկվային կոչ է արել Սիրիայի իշխանություններին տեղեկացնել քիմիական զենքի հնարավոր կիրառումից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ի վարչակազմը և նրա գործընկերները արագ և պատշաճ կարձագանքեն Իդլիբում կամ Սիրիայի որևէ այլ վայրում քիմիական զենքի ցանկացած հաստատված կիրառման դեպքին: Այսպիսով՝ մենք կոչ ենք անում Ռուսաստանին բացատրել Դամասկոսին, որ դա առանց հետևանքների չի մնա», - հայտարարել է Նաուերթը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի շրջանակներում:

Նա նշել է, որ տվյալ տեղեկությունը ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների հանձանժողովի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը փոխանցել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել էր, որ Դամասկոսը քիմիական զենք, ինչպես նաև դրա օգտագործման պլաններ չունի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: