Հայերեն   English   Русский  

Պուտինը խոսել է առանց տարիքի բարձրացման կենսաթոշակային համակարգի զարգացման այլ տարբերակների մասին


  
դիտումներ: 357

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ռուսական իշխանությունների կողմից դիտարկվող կենսաթոշակային տարիքի բարձրացման այլընտրանքային տարբերակների մասին: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձի ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:

Պուտինի խոսքերով՝ հնարավոր բոլոր այլընտրանքային սցենարները ուշադիր ուսումնասիրվել և հաշվարկվել են:

Նախագահն ընդգծել է, որ պարզվել է, որ այդ տարբերակներն արմատապես ոչինչ չեն լուծում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ «սարսափելի հետևանքների» են հանգեցնում:

Պուտինը նշել է, որ այդպիսի տարբերակների թվում են պետական գույքի վաճառքը և հարկերի ավելացումը, ինչպես նաև բիզնեսի վրա լրացուցիչ բեռի ավելացումը:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 29-ին, Ռուսաստանի նախագահը տեսաուղերձով է հանդես եկել և խոստացել մանրամասնորեն ձևակերպել իր դիրքորոշումը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: