ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Մերկելի հայտարարությունը
դիտումներ: 661
«Կարծում եմ, որ կարգավորման մեջ անմիջականորեն ներգրավված երկրները պետք է դա որոշեն: Այդ ամենը պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետության ըմբռնումով: Նման հայտարարությունները պետք է դիտարկել՝ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով», - հայտարարել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություն հնչեցրել էր նաև Բաքվում: