Հայերեն   English   Русский  

​Գյումրիում պատանուն հայտնաբերել են կախված վիճակում


  
դիտումներ: 1290

Գյումրիում 17-ամյա պատանուն կախված վիճակում հարազատները հայտնաբերել են իրենց տանը կից օժանդակ կառույցում: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, տղան նաև գրություն չի թողել:

Ինչպես ankakh.com-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով.

-Այժմ ընթանում են անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Այս ամբողջ գործողությունները միտված են պարզելու դեպքի հանգամանքները, նշված անձի ինքնասպանություն գործելու դրդապատճառը, - ասում է դատախազը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, տղան սովորում էր Գյումրու ուսումնարաններից մեկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: