Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը


  
դիտումներ: 2114

«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խորին ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը:

Տիկին Անանյանը ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզպետի տեղակալ, Սփյուռքի նախարարի խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ:

Մեծ ավանդ ունի հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում:

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող տավուշցիների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին մեր խորին ցավակցունն և զորակցությունն ենք հայտնումԱնանյանի ընտանիքի անդամներին:

Սերգեյ Բարսեղյան

«Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ

03.09.2018թ.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: