Հայերեն   English   Русский  

Թրամփը զգուշացրել է ՌԴ-ին Սիրիայում զերծ մնալ «լուրջ սխալից»


  
դիտումներ: 496

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանը և Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից Իդլիբ նահանգում նախատեսվող «խելացնոր» հարձակմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը հայտարարել է, որ Ասադը չպետք է «անխոհեմաբար» հարձակվի Իդլիբի վրա: Նման կերպ ԱՄՆ-ի նախագահն արձագանքել է նահանգն ազատագրելու Դամասկոսի պլաններին:

«Ռուսներն ու իրանցիները լուրջ մարդասիրական սխալ կգործեն, եթե մասնակցություն ցուցաբերեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը», - գրել է Թրամփը:

Նրա խոսքերով՝ նման գործողությունների հետևանքով կարող են «հարյուր հազարավոր մարդիկ» սպանվել:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի սպառնալիքները Սիրիայում Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման պատրվակով չեն փոխի Իդլիբն ահաբեկիչներից ազատագրելու իրենց ծրագրերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: