Քաբուլում պայթյունների շարք է իրականացվել. կան զոհեր
Օգոստոսի 5-ի երեկոյան Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, առնվազն 70-ը՝ վիրավորվել:
Ինչպես նշվել է, հեռուստաալիքի լրագրողները զոհվել են երկրորդ պայթյունի հետեւանքով՝ առաջին պայթյունը լուսաբանելու ընթացքում:
«Մեծ ցավով Tolo News հեռուստաալիքը հաստատում է իր երկու լավագույն լրագրողների մահը: Առաջին պայթյունի լուսաբանման ընթացքում մահացել են 28-ամյա թղթակից Սամիմ Ֆարամարզը և 23-ամյա օպերատոր Ռամիզ Ահմադին», - նշվել է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքը ընդգծել է, որ Ֆարամարզը և Ահմադին ահաբեկչական հարձակումների հետևանքով հեռուստաընկերության լրագրողների շրջանում առաջին զոհերը չեն: 2016 թ. հունվարին մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի արդյունքում «Tolo News-ի» յոթ լրագրող էր զոհվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաբուլում՝ կրթական հաստատության հարևանությամբ պայթյունի հետևանքով շուրջ 50 մարդ է զոհվել: