Հայերեն   English   Русский  

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլը


  
դիտումներ: 1375

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:


«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է Իրանի միջուկային բանակցությունների լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր: Այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: