Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունը կարող է մեծ օգուտ քաղել Թուրքիայի անդամակցությունից. նախարար


  
դիտումներ: 659

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը թուրքական «Աքշամ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Եվրամիությունը կարող է մեծ օգուտ քաղել Թուրքիայի անդամագրությունից:

Նախարարի խոսքերով` ի տարբերություն ԵՄ անդամ մի շարք երկրների, Թուրքիայի տնտեսությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Բացի այդ, կայունությունը Թուրքիայում ևս ավելի լավ է, քան որոշ երկրներում: Բոզքըրը ընդգծել է, որ կարևոր գործոններից մեկն էլ հանդիսանում է թուրքական բանակի բարձր պատրաստվածությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: