Հայերեն   English   Русский  

Դավաճանությունների պատճառով կինը լքել է Բորիս Ջոնսոնին. Daily Mail


  
դիտումներ: 1043

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը բաժանվել է կնոջից, որը քաղաքական գործչին մեղադրում է դավաճանության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականը նշում է, որ Ջոնսոնը և նրա կինը` իրավաբան Մարինա Ուիլերը երկար ժամանակ միասին չեն հայտնվել հանրությանը:

Նրանց դուստր Սառայի խոսքերով՝ Ուիլերը «բաժանվել է» Ջոնսոնից և այլևս մտադիր չէ նրա մոտ վերադառնալ:

Նշվում է, որ 2009 թվականին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավարը սիրավեպ է ունեցել արվեստի գծով խորհրդատուի հետ: Իսկ 2004-ին Ջոնսոնը դավաճանել է կնոջը գրող Պետրոնելլա Ուայթիի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բորիս Ջոնսոնը մեղադրվում է իսլամաֆոբիայի մեջ մահմեդական կանանց մասին հայտարարություններից հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: