Հայերեն   English   Русский  

Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների. Արամ Սարգսյան


  
դիտումներ: 382

«Սա բացառիկ ընտրություն է, որտեղ տասից ավելի ուժեր են առաջադրված: Պետք է օգտվել այս հնարավորությունից, շնորհակալ լինել այս իրավիճակի համար, և խաղաղ, արդար հանգիստ, ծրագրային ընտրություններ կազմակերպել»։

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հարցին, թե հակահեղափոխական ուժեր տեսնու՞մ է, նա պատասխանեց. «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի։ Իսկ ընդհանրապես ինձ համար, բնականոն պետք է ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին»։

Արամ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ՝ նշելով, որ մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու, առավել ևս, որ «Իմ քայլը» քաղաքական առումով իրենց գործընկեր է։

Նրա խոսքով՝ զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց. «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար երրորդ հանրապետության շարունակությունն Է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունը միայն վատն է արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ. դա կլինի իրական հեղափոխություն»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: