Հայերեն   English   Русский  

«Վերջին տասն օրվա ընթացքում հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծության դեպքերը». Արտակ Դավթյան


  
դիտումներ: 768

«Վերջին տասն օրվա ընթացքում հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծության դեպքերը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը,հաղորդում է Առավոտը :

«Վերջին տասն օրվա ընթացքում հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծության դեպքերը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակը չեն կապում «Շանթ 2018» համապետական նշանակության զորավարժության հետ: Ընդհանուր ռեժիմը, որ մինչ այդ կար, պահպանվում էր: Գնդակոծությունների պատճառով վնասներ կամ հետևանքներ այս պահին դեռ չկան, ավելի շատ հոգեբանական խնդիր է:

Այնուհետև գլխավոր շտաբի պետը պաշտոնապես հայտարարեց՝ գնդակոծություններ եղել են. «Անգամ երեկվա դրությամբ գնդակոծվել է Բաղանիս, Կոթի, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը, կրակ է բացվել Կոթիի, Վազաշենի, Չինարիի ուղղությամբ: Մեր կողմից հիմնականում հրաման է տրվել զորքին հակառակորդի բնակավայրերի վրա կրակ չբացել, բայց համապատասխան կրակով ուղղակի ճնշում ենք կրակակետերը: Ցանկացած դեպքում տալիս ենք պատասխան, վտանգի դեպքում համարժեք հրամաններ կտրվեն»:

Արտակ Դավթյանը փաստեց՝ այս տարի նախորդ տարիների հետ համեմատած մի քիչ ավելի ակտիվ է Նախիջևանի ուղղությամբ օպերատիվ դրությունը: Բայց մոտակա օրերին լարվածության աճ չեն կանխատեսում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: