Հայերեն   English   Русский  

Լավրովը խոսել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության հետևանքների մասին


  
դիտումներ: 488

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով հետևանքների վրա: Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:

Լավրովի խոսքերով` նման հարաբերությունները ազդում են միջազգային կայունության և անվտանգության վրա: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ այդ բացասական միտումը դեռևս կարելի է դադարեցնել:

«Դրա համար անհրաժեշտ է հրաժարվել «զրոյական գումարով» խաղերի տրամաբանությունից և շփվել բացառապես ազնվության, փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով», - ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ դա համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին: Դրանց թվում են խաղաղ դիվանագիտական ուղիներով վեճերի կարգավորումը, պետությունների ինքնիշխան հավասարությունը և ներքին քաղաքականությանը չմիջամտելը:

Ավելի վաղ Լավրովը խոսել էր «թունավորված» ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: