Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի փողոցներից մեկը
դիտումներ: 366
Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի փողոցներից մեկը: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին:
Ինչպես նշում է գործակալությունը հրթիռակոծվել է Նիլ փողոցը:
«Նիլ փողոցում պայթել են մի քանի հրթիռներ: Երեխա է զոհվել: Վիրավորվել է 13 մարդ` կանայք և տղամարդիկ», - հայտնել է գործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստանը ռմբակոծություններ էր արձանագրել երեք սիրիական նահանգներում: