Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում ուղղաթիռի վթարի հետևանքով հինգ զինվորական է զոհվել


  
դիտումներ: 767

Աֆղանստանի արևմուտքում՝ Ֆարահ նահանգում, ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնել է օկրուգի նահանգապետ Խակի-Սաֆեդ Մոհամադ Նավրոզին, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին:

Նրա խոսքերով՝ ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել, որից հետո այն ռմբակոծել են «Թալիբան» շարժման զինյալները:

Միջադեպի հետևանքով սպանվել է օդաչուն և չորս ուղևորները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հիմալայներում ուղղաթիռի վթարի հետևանքով վեց ուղևոր է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: