Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ափերին տասնյակ միգրանտներ են ձերբակալվել


  
դիտումներ: 545

Թուրքիայի առափնյա պահակախումբը ձերբակալել է 85 ապօրինի միգրանտների, ովքեր փորձել են ծովով հասնել հունական Լեսբոս կղզի, հաղորդում է թուրքական «TRT Haber»-ը:

«85 միգրանտներ, ովքեր փորձել են ռետինե նավակներով տեխափոխվել հունական Լեսբոս, Չանաքքալե նահանգի Այվաջըք քաղաքի ջրային տարածքում ձերբակալվել են»,- նշված է հաղորդագրությունում: Նավակներից մեկում եղել են 58 միգրանտներ Աֆղանստանից, այդ թվում՝ կանայք և երեխաներ, մյուսում՝ 27 փախստականներ Պակիստանից և Աֆղանստանից:

Վերջին տարիներին հազարավոր միգրանտներ արդեն փորձել են անցնել Էգեյան ծով, հասնել Հունաստան ու այնտեղից շարունակել իրենց ճանապարհը դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա: 2016 թվականի մարտի 20-ին Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Հունաստանը կարող է «անօրինական միգրանտներին» վերադարձնել Թուրքիա, իսկ Թուրքիայից սիրիացի փախստականները կվերաբնակեցվեն ԵՄ անդամ պետություններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: