Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան ապառազմականացված գոտուց զինվորականների դուրսբերման գործընթաց կսկեն


  
դիտումներ: 321

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության իշխանությունները համաձայնվել են ապառազմականացված գոտուց զինված ուժերի դուրսբերման գործընթաց սկսվել, ինչպես նաև Պխանմունջոմի սահմանային կետում զինաթափել անձնակազմին: Գրում է Gazeta.ru-ն:

«Երկու կողմերը պայմանավորվել են լիովին դուրս հանել Հարավային և Հյուսիսային դիտակետային կետերը 1 կիլոմետրից ավելի հեռավորության վրա, որպես փորձարարական միջոցներ ապառազմականացված գոտուց դիտորդական դիրքերի ամբողջությամբ դուրս բերելու համար», - նշվել է ստորագրված փաստաթղթում:

Համաձայնագիրը նախատեսում է նաև Դեղին և Ճապոնիական ծովերի սահմանային շրջաններում 80-կիլոմետրանոց գոտու ստեղծում, որտեղ ռազմական գործողություններ չեն իրականացվի: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել համատեղ ռազմական հանձնաժողով, որի նպատակը փոխադարձ վստահության հաստատման հարցերի կարգավորումը կլինի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ Սեուլ ժամանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: