Հայերեն   English   Русский  

Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնում հեղինակավոր կազմով


  
դիտումներ: 459

Սեպտեմբերի 20-ի լուսադեմին Սլովակիա `աշխարհի առաջնություն կմեկնի Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը:

Կազմում ընդգրկված եմ մասիսցի Արսեն Հարությունյանը / 57կգ, Եվրոպա-2018թ. հաղթող /, արտաշատցիներ Վազգեն Թևանյանը /61 կգ , Եվրոպա-2018թ. հաղթող /, Գեղամ Գալստյանը /65կգ,Եվրոպայի երրորդ մրցանակակիր /, Արման Անդրիասյանը /70 կգ, Եվրոպայի երրորդ մրցանակակիր /, Դավիթ Գևորգյանը / 74 կգ /, Փարպեցի /Աշտարակ / Արման Ավագյանը / 79կգ /, վանաձորցիներ Մհեր Մարկոսյանը /86կգ / և Հովհաննես Մաղաքյանը / 125կգ, Եվրոպա-2018թ. հաղթող /: Մյուսները եզրափակել են լավագույն հնգյակը:

Ավետիք Վարդանյանի գլխավորած հավաքականի մարզչական խորհուրդը գոհ է ըմբիշների ընդհանուր պատրաստականությունից և նրանցից ակնկալում է հաջող մրցելույթներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: