Հայերեն   English   Русский  

Թրամփը` ԱՄՆ-ի պատմության մեջ «վատթարագույն սխալի» մասին


  
դիտումներ: 264

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բուշի ղեկավարությամբ ամերիկյան զորքերի մտնելը Մերձավոր Արևելք երկի պատմության մեջ «վատթարագույն սխալն» է եղել: Այդ մասին Թրամփը հայտարարել է Hill.TV- ին տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր երկրի պատմության մեջ վատթարագույն սխալը նախագահ Բուշի նախաձեռնած ռազմական ներկայությունն էր Մերձավոր Արևելքում», - ասել է Թրամփը:

Ընդ որում` նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես սխալվել է, երբ որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից: Այնուամենայնիվ, Թրամփն ընդգծել է, որ «այնտեղ հայտնվելը» «ամենամեծ սխալն էր»:

Ամերիկացի առաջնորդը բացատրել է իր կարծիքն այն հանգամանքով, որ տվյալ որոշումը ԱՄՆ-ի համար 7 տրիլիոն դոլար և «միլիոնավոր» կյանքեր է արժեցել:

Օգոստոսին հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը Մերձավոր Արևելքի հարցով թիմի համար աշխատակիցներ է հավաքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: