Ադամաթուզով կարկանդակ
դիտումներ: 6083
Պատրաստումը
Ադամաթուզը մաքրել ու շաքարավազի հետ թասի մեջ տրորել, ավելացնել փափկած կարագն ու տրորել, ապա խառնել սենյակային ջերմաստիճանի կաթը: Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը և խառնել այնքան, որ կարկանդակի հիմք ստացվի, ապա հարել 2 րոպե: Խմորի մեջ շոկոլադի քերուկը լցնել ու կրկին հարել, ապա 20-22 սմ տրամագծով կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը, թխել 40 րոպե 180 աստիճան տաքության պայմաններում:
Հովացած կարկանդակի վրա շաքարափոշի ցանել:
Անուշ լինի: