Հայերեն   English   Русский  

ՌԴ փոխարտգործանարարը պատժամիջոցների խստացումից հետո ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «կրակի հետ չխաղալ»


  
դիտումներ: 670

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հակառուսական պատժամիջոցների խստացումից հետո Վաշինգթոնին կոչ է արել «կրակի հետ չխաղալ»: Մեկնաբանությունը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

Դիվանագետը խորհուրդ է տվել Միացյալ Նահանգների «պատժամիջոցների մեքենայի օպերատորներին» ծանոթանալ ռուսական պատմությանը, որպեսզի «դադարեն անիմաստ դես ու դեն ընկնել»:

«Վատ չէր լինի նրանց համար նաև հիշել այնպիսի հասկացության մասին, ինչպիսին համաշխարհային կայունությունն է, որը նրանք անընդհատ խախտում են ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառով: Կրակի հետ խաղալը հիմարություն է, քանի որ այն կարող է վտանգավոր լինել», - հավելել է Ռյաբկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է պատժամիջոցների «սև ցուցակում» ներառված ռուսների անունները:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: