Հայերեն   English   Русский  

Թուրքիան և Ռուսաստանը հստակեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները


  
դիտումներ: 621

Թուրքական և ռուսական զինվորականները մայրաքաղաք Անկարայում սեպտեմբերի 19-21-ը կայացած հանդիպմանը որոշել են Սիրիայի Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիայի պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 19-21-ը ռուսական պատվիրակության հետ հանդիպում է տեղի ունեցել, որը վերաբերել է Սոչիի համաձայնագրերի իրականացմանն առնչվող հիմնական հարցերին: Հանդիպմանը հստակեցվել են սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանները՝ հաշվի առնելով աշխարհագրական կառուցվածքն ու բնակավայրերի գտնվելու վայրերը: Համաձայնագրի իրականացումը շարունակվում է ծրագրված ռեժիմով»,- նշված է կառույցի հայտարարությունում:

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը երկուշաբթի համաձայնություն են ձեռք բերել մինչև հոկտեմբերի 15-ին սիրիական Իդլիբ նահանգում զինված ընդդիմության և կառավարական զորքերի շփման գծում ապառազմականացված գոտի ստեղծելու շուրջ, իսկ երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են հուշագիր՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակի կայունացման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: