Հայերեն   English   Русский  

​Պուտինը և Թրամփը կարող են ներկա գտնվել Մակգրեգորի և Նուրմագոմեդովի մենամարտին


  
դիտումներ: 693

TMZ պորտալի փոխանցմամբ՝ Բացարձակ մարտական առաջնության (UFC) նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին հրավիրել է ներկա գտնվել իռլանդացի Քոնոր Մակգրեգորի և ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի միջև հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտին: Գրում է Gazeta.ru-ն:

Ուայթը միևնույն ժամանակ նշել է, որ ամենայն հավանականությամբ, նրանք ներկա չեն գտնվի մենամարտին, քանի որ երկու համաշխարհային առաջնորդների ներկայությունը մրցաշարին իսկական մղձավանջ կլինի անվտանգության ծառայությունների համար:

Սակայն Թրամփը խոստացել է, որ վճարովի հեռուստատեսությամբ կհետևի մենամարտին:

UFC-ի նախագահը մտերիմ է ԱՄՆ նախագահի հետ և նույնիսկ մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավին, իսկ վՄակգրեգորը լավ է վերաբերվում Պուտինին:

Մենամարտի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մակգրեգորը Նուրմագոմեդովին մեղադրել էր Ռուսաստանի նախագահի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: