Քլոե Քարդաշյանը փորձում է դստերը պաշտպանել ռասիստական հարձակումներից. Լուսանկարներ
Վերջին շրջանում փոքրիկի լուսանկարների ներքո սկսվել են բավական մեծ թվով տհաճ ռասիստական մեկնաբանություններ հայտնվել, ինչը ստիպել է Քլոեին հեռացնել երեխայի լուսանկարներին կից մեկնաբանությունները: Բացի այդ Քլոեն չի լռել և բավական բուռն է արձագանքել մեկնաբանություններին:
«Մարդիկ այնքան զզվելի են: Նման վարքագիծ դրսևորելով` նրանք միայն իրենք իրենց են վնասում: Ակնհայտ է, որ ցանկացած մարդու համար երեխային քննադատելը նորմալ չէ», - գրել է Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր էջերում:
Սակայն, իհարկե, Քլոեի հետևորդների թվում քիչ չեն նաև նրա երկրպագուները, որոնք աջակցություն են հայտնել հեռուստաաստղին, որոնք երախտիքի խոսքերի են արժանացել իրենց կուռքի կողմից: Իսկ օրեր առաջ Քարդաշյանը հասկացնել է տվել բոլորին, որ փորձում է ուշադրություն չդարձնել բացասական մեկնաբանություններին:
«Որոշ մարդիկ դժբախտ են, որ ես փորձում եմ լինել այնտեղ, որտեղ միայն խաղաղություն և սեր է իշխում: Այդ ամենը ես կարող եմ գտնել իմ դստեր` Թրուի մեջ: Ես պետք է արգելափակեմ այս տհաճ աղմուկը», - գրել է Քլոեն:
Բացի այդ Քլոեն հավելել է, որ «ատելությունը երբեք չի հաղթելու» իր կյանքում: