Հայերեն   English   Русский  

Պեսկովը պատմել է Փաշինյանի և Պուտինի բանակցությունների մասին


  
դիտումներ: 721

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճ բանակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, ընդ որում՝ ՌԴ նախագահի Հայաստան կատարվելիք այցի հեռանկարը չի քննարկվել: Գրում է Ria.ru-ն:

«Նա համառոտ բանակցել է Փաշինյանի հետ, համառոտ խոսել է Դոդոնի հետ: Հենց նոր՝ րոպեներ առաջ», - հայտարարել է Պեսկովը:

Պեսկովի խոսքերով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարվելիք իր այցի հեռանկարները:

«Ոչ, այլ գործերի շուրջ են զրուցել՝ գործնական, ընթացիկ», - հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: