Հայերեն   English   Русский  

ԱԱԽ քարտուղարի հոր ինքնասպանության մասին ահազանգել է հորեղբոր որդին


  
դիտումներ: 867

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը՝ Վալերի Գրիգորյանը։

Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ հայտնաբերվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր մարմինը` թթենու ծառից կախված վիճակում: Ի դեպ, ԱԱԽ-ից տեղեկացանք, որ Գրիգորյանն այսօր աշխատանքի չի գնացել: ArmLur.am-ի տեղեկություններով` Գրիգորյանի ծնողներն Արցախում են բնակվում: ԱԱԽ մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Գրիգորյանի հայրը մահացել է, նա մեկնել է Արցախ` հոր հուղարկավորությանը ներկա գտնելու: Ինքնասպանության հետ կապված կայքի զրուցակիցը չի մեկնաբանել:

Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ֆելիքս Հարությունյանը ի պատասխան ArmLur.am-ի հարցի` հայտնել է. «Ժամը 23.45-ին Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ հայտնաբերել է իր հորեղբոր` Վալերի Գրիգորյանի դիակը` պարանով կախված վիճակում: ԼՂՀ ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է քննիչի գլխավորությամբ: Պարզել են, որ նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախված միջոցով ինքնասպանություն է գործել: Ներկայումս քննչական վարչությունը զբաղվում է խնդրով:Դեռեւս նյութերի ստուգում պետք է իրականացվի տվյալ հաղորդագրության հիման վրա, ապա արդեն կորոշվի քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հետ կապված հարցը: Իրավական ընթացք է տրվելու: Այս պահի դրությամբ դեռեւս ստուգումներ են իրականացվում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: